HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային ճաշի շրջանակում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ:

Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների դեմ ներկայիս մարտահրավերների շուրջ, անդրադարձել անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում եւ Եվրոպայում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սլովենիայի Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Պրեդրագ Բակովիչին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության §Խաղաղության խաչմերուկ¦ նախագիծը, ընդգծել ծրագրի կարեւորությունը տարածաշրջանում առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման հարցում:

Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես` առեւտրատնտեսական, մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter