HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
«Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրությունում։ 

Ցուցահանդեսում  Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։

Լուսանկարում՝ Ռումեն Ռադեւը եւ Սուրեն Պապիկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter