HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Արայիկ Հարությունյանը կարևորել է ԲԿԳ հետ համագործակցությունը Հայաստանում թափանցիկության, հաշվետվողականության մակարդակի բարձրացման և նորարարության ներդրման գործում:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս գործընթացի շրջանակներում ներդրվել են արդյունավետ մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, հանրային մասնակցության և նորարար լուծումների ներդրման ուղղությամբ։

ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը և հաստատակամությունը թափանցիկության, հաշվետու ինստիտուտների կառուցման և հանրային մասնակցության ուղղությամբ։ Պիտեր Վարգան նշել է, որ ԲԿԳ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը:

Միաժամանակ, կարևորվել է ԲԿԳ դերը «Հանրային կառավարման բարեփոխումներ»-ի օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների շրջանակներում այլ հանձնառությունների իրականացման հարցում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter