HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմաններին, շուրջ 100 դատապարտյալի համար նախատեսված նոր կացարանի կապիտալ նորոգման աշխատանքներին, սննդի մատակարարման և հանձնուքների ընդունման գործընթացին: Քրեակատարողական ծառայության պետը նախարարին ներկայացրել է առաջիկա տարիներին նախատեսված աշխատանքների ծրագիրը:

Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին։ Հանդիպմանը Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասնակցությամբ քննարկվել է դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների փորձնական գործարկումը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այցի ավարտին տրվել են հանձնարարականներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter