HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության առավել  ամրապնդման եւ ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մորելը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ վստահեցրեց, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: 

Զրուցակիցները անդրադարձան Հայաստան-ԵՄ համագործակցությանը` Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Հանդիպմանը, որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր բաղադրիչ, գոհունակությամբ նշվեց Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրներ:

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter