HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապահովվի քաղաքացիական անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհետ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար գործադիրն ընդունել է որոշում:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում հատկացում է ամսական 300 000 դրամ աջակցություն:

Էլեկտրոնային եղանակով համապատասխան դիմումը ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2024 թ. ապրիլի 10-ն է, սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Որոշմամբ՝ անհետ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հունիսի 15-ը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի 11 անհետ կորած անձանց ընտանիքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter