HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորել է ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկայում իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter