HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Երևանին ու Բաքվին. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ Բաքվում հրատարակվող ռուսալեզու «Утро» ամսագրին տված հարցազրույցում։

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման սկսված գործընթացին։ Կարծում ենք, որ այն պետք է կրի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ։ Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում կողմերին ցուցաբերել խորհրդատվական աջակցություն»,- հայտարարել է ռուսասստանցի պաշտոնյան։ 

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացը, ներառյալ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ կայացած երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: «Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու համար», - նշել է դեսպանը:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ Եվդոկիմովը նշել է, որ դա կախված կլինի Երևանի ու Բաքվի քաղաքական կամքից: «Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», - եզրափակել է նա:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter