HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի մեկնարկի միջոցառումը

Այսօր տեղի է ունեցել Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող՝ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, բյուջեն՝ 11 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է Ավստրիական զարգացման գործակալությունը։

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Սյունիքի մարզպետարանի և համայնքապետարանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ զարգացման գործընկերներ։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ողջույնի իր խոսքում նշեց․

«Սա մի նախաձեռնություն է, որը մարմնավորում է գործընկերության և համագործակցության ոգին Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Հայաստանի միջև: «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունն» իր R2D Syunik ծրագրով ներկայացնում է համատեղ ջանքեր՝ բարձրացնելու այս տարածաշրջանի մարդկանց կյանքի որակը ու ապրուստի միջոցները, միաժամանակ պահպանելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունն ու բնական միջավայրը: Ծրագիրը շոշափելի ապացույց է այն բանի, որ Եվրոպական միության հանձնառել է աջակցելու Հայաստանի զարգացմանը և խթանելու ներառական աճը»:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները։

Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապեր ողջունեց հյուրերին՝ նշելով․ 

«Տարիներ շարունակ Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) նպաստել է Հայաստանում կայուն զարգացմանը տարբեր ծրագրերի միջոցով: Տարբեր ծրագրերի ընթացքում ԱԶԳ-ն հետևողականորեն ցույց է տվել իր նվիրվածությունը Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու գործում»:

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին (ՄՓՄՁ) բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգման համար։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ 

Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter