HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը հաստատել է Հայաստանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթի ստացումը

Բաքուն մի քանի օր առաջ Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը: Այդ մասին Բաքվում նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ինքը Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի մասին։

«Մի քանի օր առաջ մենք Հայաստանից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները։  Ուզում եմ նշել, որ բաց հարցերը պակասել են։ Դրական առաջընթաց է նկատվում»,- APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ մայիսին Ալմաթիում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից առաջ Բաքուն Երևանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկները: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, թե իբր Ադրբեջանը «նախկինի պես հավատարիմ է խաղաղության օրակարգին և պատրաստ է անել բոլոր անհրաժեշտ քայլերը կայուն խաղաղության հասնելու համար»:

Մի քանի օր առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի առանցքային սկզբունքները։ 

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter