HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ վարչապետը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:

Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:

Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ արխիվային, 2019թ․, Նյու Յորք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter