
Ռուսաստանը չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ռուսական РИА Новости գործակալությանը հայտնել է, որ խորհրդակցություններից հետո ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Հայաստան, իսկ հարաբերությունների խզման մասին խոսք չի գնում:
«Կենտրոնից խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել խորհրդակցության։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք։ Ըստ այդմ, ես կարծում եմ, որ շատ շուտով կարելի է ակնկալել Սերգեյ Պավլովիչի վերադարձը Երևան՝ իր պարտականությունների կատարման վերսկսմանը»,- հայտարարել է Գալուզինը։
Պատասխանելով երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ Գալուզինը նշել է, որ «այդ մասին բացարձակապես խոսք չկա»։ «Դեսպանը կանչվել է խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- եզրափակել է ռուսաստանցի այդ պաշտոնյան։
Լուսանկարը՝ Sputnik / Максим Блинов
Մեկնաբանել