
Հրդեհի բռնկմամբ պայթյուն Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում․ ահազանգ Փրկարար ծառայությանը
911 ծառայություն հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
«Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել