HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Փրկարար ծառայությունը  տեղեկացնում է, որ հունիսի 6-ին՝ ժամը 22:05-ին,  Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակ-Ջաջուռ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Խ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Գ․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Ա. Խ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:30-ին, մարվել՝ 22:34-ին:

Այրվել է «Mercedes-Benz» ավտոմեքենան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter