Սերոբ Տեր-Պողոսյանին կալանավորելու հարցը կքննարկվի վաղը
Այսօր ԱԱԾ աշխատակիցները Սերոբ Տեր-Պողոսյանին ձեռնաշղթաներով ուղեկցել են Կենտրոնի դատարան` դատավոր Գագիկ Խանդանյանին միջնորդելով նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանավորումը: Սակայն, ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հայտնում, Տեր-Պողոսյանի շահերը պաշտպանող Օվսաննա Մարկոսյանը դատավորին խնդրել է իրեն մեկօրյա ժամկետ տրամադրել` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:
Գագիկ Խանդանյանն էլ, ելնելով նաեւ այն հանգամանքից, որ աշխատանքային ժամն արդեն ավարտվել է, փաստաբանի խնդրանքը քիչ առաջ բավարարել է: Դատական նիստը կշարունակվի վաղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել