HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեության և հետագա փոխգործակցության շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter