HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ

Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

««Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ-ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ: Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։

Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ են տրամադրել վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 30 ավտոմեքենաների մասին է, որից 15-ը հոփեր-դոզատորներ, 15 դումփքար «dump car» (տարբեր տեսակի ինքնաթափ վագոններ) և ջերմաքարշ, ինչպես նաև 10 մեխանիկ՝ վերականգնողական շարժակազմի հետ աշխատելու համար։

Ներկայում, բացի ՀԿԵ-ի շուրջ 300 աշխատակցից, վերականգնողական աշխատանքներում ներգրավված են «Ռուսական երկաթուղիներ»-ի կառուցվածքի մեջ մտնող տարբեր ստորաբաժանումների և ընկերությունների 35 մասնագետ և «Վրացական երկաթուղիներ»-ի 10 աշխատակից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter