HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 46-ամյա բնակիչը կալանավորվել է՝ իր հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել են Երևանի 46-ամյա բնակչի կողմից իր հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Արեշ 41-րդ փողոցում գտնվող տան մոտ 46–ամյա տղամարդու և վերջինիս հորեղբոր որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող «Б» մոդելի 16 տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով 46–ամյա տղամարդը կրակոց է արձակել  իր զարմիկի ուղղությամբ՝ վերջինիս ձախ ոտքի շրջանում դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության հնարավոր գործիք նշված հրազենը։ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։ 

Որպես խափանման միջոց՝ վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter