HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա

ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ նախատեսվում է հստակեցնել Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, որն այլեւս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում: Թե' խաղաղ, թե' պատերազմական դրությունների ժամանակ գվարդիան կգտնվի ՆԳՆ ընդհանուր համակարգման եւ ոստիկանապետի անմիջական համակարգման ներքո:

«Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նախագծով հստակեցվում են Ոստիկանության գվարդիայի գործառույթները: Դրանք են` հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգության ապահովում, պետական պահպանության ենթակա շենքերի ու շինությունների պահպանություն, հատուկ բեռների անվտանգության ապահովում, քրեական վարույթի շրջանակում ներգրավված անձանց պաշտպանություն, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցություն եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ու արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցություն:

Ըստ Արփինե Սարգսյանի` այս գործառույթները սպասարկող ստորաբաժանումները դադարեցնելու են իրենց գործունեությունը եւ դրանց փոխարեն ստեղծվելու է Ոստիկանության գվարդիան, որը հանրապետության հյուսիսային, կենտրոնական եւ հարավային հատվածներում կունենա ստորաբաժանումներ:

Զեկուցողի տեղեկացմամբ Ոստիկանության գվարդիայի հրամանատարը կհամատեղի փոխոստիկանապետի պաշտոնը` հանելով փոխոստիկանապետ լրացուցիչ օղակի գոյությունը ոստիկանական համակարգում:

«Մենք ներմուծում ենք նոր ստանդարտ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից: Այն համընդհանուր է լինելու ամբողջ ոստիկանական համակարգի համար: Նախատեսվում է նաեւ Ոստիկանական գվարդիայի` տարեկան կտրվածքով  վերապատրաստումների իրականացում: Ոստիկանության գվարդիա մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է անցնի համապատասխան կրթական խողովակով»,- ընդգծել է հիմնական զեկուցողը:

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ապահովված կլինեն նոր համազգեստով, նոր նյութատեխնիկական հագեցվածությամբ եւ կրթության նոր գործընթացով:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում անդրադարձել է նախաձեռնության կարեւորությանը եւ գործընկերներին հորդորել կողմ քվեարկել փաթեթին:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter