HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ ներկայացուցիչների կապը հայրենիքի հետ և աջակցությունը ՀՀ կառավարության քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու պետականության հարատևության ապահովումը: Վարչապետը կարևորել է նաև ՌԱԿ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter