HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

«Մեծապես կարեւորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ կառույցների միջոցով մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետեւողական աջակցությունը:

Մենք՝ օրենսդիրներս, անում ենք եւ պատրաստ ենք անել հնարավորը՝ օրենսդրական դաշտի ապահովման եւ ռազմավարական տարբեր ծրագրերի իրականացման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Կազմակերպության հետ գործընկերության առաջնահերթություններից ԱԺ նախագահը կարեւորել է աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացի եւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցերը:

Քննարկվել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները եւ ծրագրերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի շրջանակում կրթական, հումանիտար, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter