HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Չեխիայի ֆինանսների նախարարի հետ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրայի հետ: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մակրո մոդելավորման և կանխատեսումների, պետական գնումների, ծրագրային բյուջետավորման և այլ ուղղություններով:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել չեխական կողմի պատրաստակամությունը տեխնիկական աջացության տրամադրման տեսանկյունից, որի շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ՖՆ աշխատակիցների ուսուցողական այցեր Չեխիայի ֆինանսների նախարարություն: Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել էլ ավելի խորացնել գործընկերային հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter