HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ փոխպետքարտուղարը կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ ղեկավարության հետ կքննարկի երկկողմ համագործակցության և Երևանի ու Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի մշակման հարցերը:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնականը կմասնակցի երկկողմ ռազմավարական երկխոսության շրջանակներում անցկացվող նիստին, որպեսզի քննարկի երկու երկրների հարաբերություններում առկա վիճակն ու հետագա քայլերը։ Օ'Բրայենը կհանդիպի նաև ՀՀ ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ «քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղության պայմանագրին հասնելու հարցում, ներառյալ Ալմաթիի հռչակագրի օգտագործումը որպես հիմք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ժամանակ»:

Ջեյմս Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter