HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում Мир քարտերի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում Мир քարտերի վերագործարկման ուղղությամբ։ Այդ մասին ռուսական ТАСС գործակալությանը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ Նրա խոսքով՝ այս հարցում, իբր, «Հայաստանն ու Ղրղզստանը գտնվում են Արևմուտքի սարսափելի ճնշման տակ»։ 

«Փոխգործակցությունն ընթանում է, բայց նրանք (Հայաստանը և Ղրղզստանը՝ խմբ.) գտնվում են արևմտյան երկրների կողմից սարսափելի, ծանր ճնշման տակ»,- ասել է Պանկինը։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ արևմտյան երկրները «փորձում են տարբեր թույլ կողմեր գտնել աշխարհի հետ իրենց փոխգործակցության մեջ»: «Դրա համար էլ հարձակվում են այս ցավոտ տեղի վրա։  Տեսնենք, միևնույնն է, ակնկալում ենք լավագույնը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ «Мир» քարտերն այս տարվա մարտի 30-ից այլևս չեն սպասարկվում Հայաստանի բանկերի կողմից։ Բացառություն է «ՎՏԲ Հայաստան» բանկը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անցած տարվա սեպտեմբերին հայտնել էր, որ «Мир» քարտեր սպասարկող ֆինանսական կառույցների նկատմամբ կարող են սահմանվել ամերիկյան պատժամիջոցներ։

Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ ռուսական այս քարտային համակարգի միջոցով բոլոր այն օտարերկրյա ֆինանսական հաստատությունները, որոնք նոր պայմանագրեր կկնքեն կամ կընդլայնեն իրենց համագործակցությունը համակարգի հետ, ռիսկի են դիմում՝ աջակցելու Ռուսաստանին ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու գործում, և, այդպիսով, նրանք էլ կարող են ենթարկվել պատժամիջոցների։

Լուսանկարը՝ РИА Новости / Игорь Егоров

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter