
ԱՄՆ-ն 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային
ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ։ Այդ միջոցներն անհրաժեշտ են Ուկրաինայի էլեկտրական ցանցի վերականգնման համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով այցով գտնվում է Ֆրանսիայում։
«Ես արդեն հայտարարել էի օգնության 6 փաթեթների մասին, որոնք ենթադրում էին զգալի միջոցների հատկացում։ Այսօր ես կստորագրեմ 225 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ փաթեթը, որը կօգնի ձեզ վերականգնել էլեկտրական ցանցը»,- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բայդենը։
Բայդենը նաև ներողություն է խնդրել Զելենսկիից՝ օգնության մասշտաբային փաթեթի հատկացման ուշացման համար, որի համաձայնեցումը Կոնգրեսում ձգձգվել էր մի քանի ամիս։
Նա կրկին աջակցության խոսքեր է ուղղել Ուկրաինային և խոստացել, որ Միացյալ Նահանգները Կիևին առանց օգնության չի թողնի:
Լուսանկարը՝ Daniel Cole/AP Photo
Մեկնաբանել