
Բայդենն ու Զելենսկին պայմանավորվել են հանդիպել G7-ի գագաթնաժողովի ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվել է հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ Ֆրանսիայում նրանց հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում։
«Առաջնորդները քննարկել են Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության գագաթնաժողովը, որտեղ փոխնախագահ (Քամալա՝ խմբ.) Հարիսը և (ԱՄՆ նախագահի` խմբ.) ազգային անվտանգության հարցերով օգնական (Ջեյք` խմբ․) Սալիվանը կներկայացնեն Միացյալ Նահանգները՝ նպատակ ունենալով աջակցել Ուկրաինայի՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն արդար և կայուն խաղաղության ձգտմանը, ներառյալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները: Նախագահ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային անսասան է։ Առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել Իտալիայում կայանալիք G7 գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի շարունակեն քննարկումները»,- ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։
Բայդենը և Զելենսկին քննարկել են նաև ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Կիևի կարիքները: Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 225 միլիոն դոլարի չափով ամերիկյան օգնության հերթական փաթեթը տրամադրելու մասին: նա ներողություն է խնդրել Զելենսկիից օգնության տրամադրման ձգձգումների համար:
G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 13-15-ը Իտալիայի հարավային հատվածում գտնվող Ապուլիա մարզում:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել