HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիան Ուկրաինայի հետ օգնության մասին 10-ամյա համաձայնագիր կկնքի

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի հետ մի շարք ոլորտներում աջակցության մասին 10-ամյա համաձայնագիր կկնքի, ներառյալ ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման։ Այդ մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը։

Դրա շրջանակներում Տոկիոն մտադիր է նաև օգնություն ցուցաբերել Կիևին անվտանգության և պաշտպանության ոլորտում, ներառյալ ոչ մահաբեր տեխնիկայի և սարքավորումների տրամադրումը: Բացի այդ, ճապոնական կողմը կօգնի վիրավոր ուկրաինացի զինվորականների բուժմանը, ինչպես նաև Ուկրաինայի հետ կհամագործակցի հետախուզական ոլորտում։

Բացի այդ, Ճապոնիան Ուկրաինային աջակցություն կցուցաբերի ականազերծման, հումանիտար իրավիճակի բարելավման, կարիքավոր կանանց և երեխաներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի վերականգնման և զարգացման գործում:

Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, կներկայացվի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման ընթացքում: Այն տեղի կունենա հունիսի 13-15-ը Իտալիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ճապոնիայի կառավարությունը փետրվարին Տոկիոյում ուկրաինական կողմի հետ երկկողմ համաժողով էր անցկացրել՝ նվիրված Ուկրաինայի վերականգնման հարցերին։ Դրա ընթացքում ստորագրվել էին շուրջ 50 տարբեր փաստաթղթեր, որոնք առաջին հերթին առնչվում են ենթակառուցվածքային նախագծերին։  2022 թվականից Ճապոնիան Ուկրաինային մոտ 7 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել։

Լուսանկարը՝ արխիվային/Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter