
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա
Կոպենհագենում անհայտ տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։ Այդ մասին հայտնում է Ekstra Bladet պարբերականը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։
Կառավարությունից հայտնել են, որ հարձակում գործած անձը Ֆրեդերիկսենին հարվածել է Հին քաղաքի Կուլտորվետ հրապարակում։ Վարչապետը «ցնցված է կատարվածից»։ Կառավարության ղեկավարի գրասենյակից այլ մեկնաբանություններ չեն տվել։
Ekstra Bladet-ի աղբյուրի խոսքով, որը ծանոթ է իրավիճակին, նշել է, որ Ֆրեդերիկսենի հետ ամեն բան կարգին է, սակայն նա «շատ ցնցված է տեղի ունեցածից»։
Դանիայի վարչապետի վրա հարձակում գործած տղամարդը ձերբակալվել է։
Մետե Ֆրեդերիկսենը 46 տարեկան է: Նա Դանիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2019 թվականից։
Լուսանկարը՝ AP Photo/Jeremias Gonzalez, File
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել