HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նոր զորահավաքի անհրաժեշտություն չկա. Պուտին

Ռուսաստանի իշխանությունները չեն ծրագրում նոր զորահավաք հայտարարել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի տնտեսական համաժողովի քննարկումներից մեկի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է «Россия 24» հեռուստաընկերությունը։

Պուտինի խոսքով՝ եթե Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել հնարավորինս արագ, ապա ներկայիս զորակազմը բավարար չէ: Սակայն, ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական բանակն այլ մարտավարություն ունի. այն «դուրս է մղում» ուկրաինական բանակին։

«Եթե մենք ուզում ենք դա անել հնարավորինս արագ, ապա մեզ համար առկա զորակազմը բավարար չէ։  Բայց մենք, ինչպես ասացի, այլ մարտավարություն ենք որդեգրել՝ հակառակորդին դուրս ենք մղում այն տարածքներից, որոնք պետք է լինեն մեր վերահսկողության տակ։  Այս իմաստով մենք զորահավաք իրականացնելու որևէ անհրաժեշտություն չունենք, մենք դա չենք նախատեսում»,- հայտարարել է Պուտինը։

Պուտինը նաև նշել է, որ 2023 թվականին ավելի քան 300 հազար մարդ պայմանագրեր է ստորագրել ՌԴ պաշտպանության նախարարության հետ, իսկ 2024 թվականի սկզբից՝ ավելի քան 160 հազարը։ 

Ռուսաստանի իշխանությունները զորահավաք անցկացնելու մասին հայտարարել էին 2022 թվականի սեպտեմբերին։ Դրանից անմիջապես առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պնդում էր, որ Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք չկա։ Հոկտեմբերի վերջին Պուտինը հայտարարել էր զորահավաքի ավարտի մասին, սակայն համապատասխան հրամանագիր չէր ստորագրել։

Լուսանկարը՝ Vyacheslav Viktorov/ AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter