
Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի Mirage 2000 կործանիչներ
Ֆրանսիան Ուկրաինային որպես ռազմական օգնություն կմատակարարի արդիականացված Mirage 2000-5 կործանիչներ։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վաղը մենք կսկսենք նոր համագործակցություն և կհայտարարենք Mirage 2000-5-ի՝ ֆրանսիական մարտական ինքնաթիռների փոխանցման մասին, որոնք թույլ կտան Ուկրաինային պաշտպանել իր հողը, իր օդային տարածքը»,- ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Սակայն նա չի նշել, թե կոնկրետ քանի ինքնաթիռ կտրամադրի Փարիզը։
Բացի այդ, Ֆրանսիան վեցամսյա դասընթացներ կկազմակերպի ուկրաինացի օդաչուների պատրաստման համար։ Մակրոնի խոսքով՝ Փարիզը նաև մտադիր է մասնակցել 4500 զինվորականներից բաղկացած ուկրաինական բրիգադի ուսուցմանը։
Լուսանկարը՝ digitalcombatsimulator.com-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել