HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օդալեն-2» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչներն իրականացրել են ստուգում «Օդալեն-2» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան, Եղվարդի խճուղի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

  • սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և  ախտահանում, 
  • կառույցներն ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ սանհանգույցներով` միացված գործող կոյուղուն,
  • առաստաղների և պատերի մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
  • սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, չեն պահվել նորոգ վիճակում։

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter