Սպանվել են Սիրիայի պաշտպանության նախարարն ու փոխնախարարը
Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ազգային անվտանգության ծառայության շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել են երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան և փոխնախարար Ասսեֆ Շաուկաթը: Վերջինը նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի քրոջ ամուսինն է:
Հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը՝ CNN-ը հայտնում է, որ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ պաշտպանության նախարարն ու փոխնախարարը մասնակցում էին հանդիպման՝ նախարարների և անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ:
Պայթյունի հետևանքով վիրավորվել են հանդիպմանը մասնակցող այլ պաշտոնյաներ ևս:
Դաուդ Ռաջիհան և Ասսեֆ Շաուկաթը Սիրիայում 16 ամիս առաջ սկսված ապստամբության ընթացքում սպանված ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել