
Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը դուրս է գալիս Նեթանյահուի ռազմական կառավարությունինց
Իսրայելի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը հայտարարել է կոալիցիոն ռազմական կառավարությունից դուրս գալու մասին: «Ցավոք, Նեթանյահուն խանգարում է մեզ շարժվել դեպի իրական հաղթանակ», - հունիսի 9-ի երեկոյան հայտարարել է Գանցը։
Գանցը մինչ այդ երկար ժամանակ քննադատում էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակի հստակ ծրագրի և Գազայի հատվածի հետպատերազմական ռազմավարության բացակայության համար։ Գանցը նա նշում էր, որ կլքի ռազմական կառավարությունը:
Իսրայելի վարչապետը, մեկնաբանելով Գանցի հեռանալը, Х-ի իր միկրոբլոգում գրել է. «Բենի, հիմա ժամանակը չէ դուրս գալու կառավարությունից, հիմա ջանքերի միավորման ժամանակն է»։
Գանցի հետ ռազմական կառավարությունից դուրս են գալիս նաև «Ազգային միասնության» հինգ ներկայացուցիչներ։ Ինչպես նշում է The Times of Israel-ը, Գանցի հեռանալն ուղղակիորեն չի սպառնում Նեթանյահուի կառավարությանը, որի համախոհները նախկինի պես զբաղեցնում են խորհրդարանի 120-ից 64 մանդատները, սակայն չի ավելացնում նաև գործող վարչապետի ժողովրդականությունը:
Ռազմական կառավարությունն ստեղծվել էր Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից անմիջապես հետո։ Դրան, բացի Նեթանյահուի զինակիցներից, անդամակցում էին նաև նրա քաղաքական ընդդիմախոսները, այդ թվում՝ Բենի Գանցը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել