HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիլիկոնյան հովիտ»

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»։

ԲՏԱ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախ, ՀԲԸՄ «Սիլիկոնյան հովտի» մասնաճյուղի ղեկավար, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի ուղեկցությամբ և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ նախարարը շրջայց է կատարել Սթենֆորդի համալսարանում, այնուհետև այցելել Համակարգչային պատմության թանգարան։

Մխիթար Հայրապետյանը «Սիլիկոնյան հովտում» հանդիպում է ունեցել տեխնոլոգիական համայնքի հայ ներկայացուցիչների հետ, անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին, ներկայացրել սահմանված թիրախները և պատասխանել նրանց հուզող հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter