
Հունիսի 17-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին հարցն է։ Հեղինակները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 9-ին, Հանրապետության հրապարակում ելույթի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորելով նրանց հունիսի 11-ին անցկացնել ԱԺ արտահերթ նիստ Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել