HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող 59-ամյա կինը ձերբակալվել է․ Ոստիկանություն

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 59-ամյա Ռուզաննա Հ.-ին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։

«Նա 2009 թ. հունիսի 30-ից Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ-ում Ինտրպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter