HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու այս պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել խորացնել ՀՀ-ՄԱԿ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ և առանձնակի կարևորել է ՄԱԿ-ի դերը ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում ԿԶՆ-ներին դրանց համապատասխանեցումն ապահովելու հարցում:

Մտքեր են փոխանակվել մարդկային կապիտալի զարգացման, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության քաղաքականության վերաբերյալ իրականացվող բարեփոխումների և դրանց շրջանակներում առկա մարտահրավերների շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter