HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը երկարաձգել է ստուգումները «Սիվիլիթաս» հիմնադրամում

Շարունակվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին:

Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ստուգումները հիմնադրամում երկարաձգվում են «10 անընդմեջ աշխատանքային օրով»:

«Սիվիլիթաս» հիմնադրամում պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են անցկացնում ս.թ. հունիսի 28-ից, և այդ ստուգումների՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Օրենքով նախատեսված կարգով՝ պետական  եկամուտների կոմիտեն իրավունք ունի ևս 10 օրով երկարաձգել ստուգումների ժամկետը:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանից:

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Վարդան Օսկանյանի՝ իրեն առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու դիմումը՝ նշելով, որ «դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ տալու դեպքում»:

«Սիվիլիթաս» հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter