HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Քննարկման ընթացքում ներկայացվել են ծրագրով սահմանված առաջնահերթությունները, նպատակները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Ծրագրի նպատակն է խթանել զբաղվածությունը՝ մրցունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով: Ընդգծվել է, որ սահմանված նպատակների իրականացմամբ նախատեսվում է, մասնավորապես, կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև կանանց ձեռներեցության զարգացման նպատակով՝ մասնավորապես խթանելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը:

Ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տեսակետներ ծրագրի տարբեր կետերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը, ներկայացված առաջարկությունները, դրանց հիման վրա լրամշակել և վերջնական տեսքի բերել ռազմավարական ծրագրի նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter