
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Արդշինբանկի» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի միավորումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 288-Ա որոշմամբ թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը՝ եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։ Այս մասին տեղեկանում ենք Հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Արդշինբանկը (Ardshinbank) գնում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (HSBC)։
Ընկերությունների 2024 թվականի մարտի 27-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։
«Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը»,- հայտնում է ՄՊՀ-ն։
Մեկնաբանել