
«Չոտնձգել իրավակարգի դեմ». իրավապահների հորդորը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
Ներքին գործերի նախարարությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին, որոնք հունիսի 9-ի հանրահավաքից հետո նստացույց են սկսել Դեմիրճյան փողոցում, կոչ են անում «պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ»։
«Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
«Ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- հայտարարել է ԱԱԾ-ն։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել