Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը «Նուբարաշեն» ՔԿՀ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտնում է, որ անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փաթեթի ներնետման միջոցով փորձ է արվելու հիմնարկ անցկացնել թմրամիջոցներ և արգելված իրեր։
«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ծառայողները զննության են ենթարկել հիմնարկի ողջ տարածքը և անցակետերից մեկի տանիքին հայտնաբերել փնտրվող փաթեթը։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Քրեակատարողական ծառայողների մասնակցությամբ դեպքի վայր ժամանած քննիչը փաթեթում հայտնաբերել է թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոս, անլար ականջակալներ, բջջային հեռախոսի մարտկոց և լիցքավորման լարեր»,-հայտնում է ՔԿՀ-ն։
Լուսանկարը՝ Քրեակատարողական ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել