HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իսկ Նովոն հրաժարական կտա՞

Հուլիսի 18-ին զենքի սպառնալիքով ավտոմեքենա առևանգելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) որդին` Արտակ Գևորգյանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` Արտակ Գևորգյանը դուրս է եկել իր կողմից վարվող «ԳԱԶ 24»  մակնիշի ավտոմեքենայից ու զենքի սպառնալիքով խլելով Վիրաբ Ա.-ին պատկանող «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան, հեռացել դեպքի վայրից: Հարուցվել է քրեական գործ:

Սա Նովոյի որդու հետ առնչվող առաջին նման հանցագործությունը չէ: Անցած տարի հոկտեմբերին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ պատգամավորի որդին ու եղբորորդին ծեծի են ենթարկել Արմավիր-Երևան երթուղայինի մի վարորդի` պահանջելով, որ նա չաշխատի այդ գծում: Ու չնայած տեղի ունեցածի մասին տեղեկացված է եղել նաև Արմավիրի ոստիկանությունը, սակայն պատգամավորի որդին և եղբորորդին այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Ավելին` Նահապետ Գևորգյանը կտրականապես հերքել էր, որ նման դեպք տեղի է ունեցել:

Ըստ էության` Արտակի երկրորդ, շատ ավելի լկտի գործողությունները պայմանավորված են եղել իր կատարած նախորդ հանցագործության համար հոր անմիջական միջամտությամբ պատասխանատվության չենթարկվելու համար: Եվ կատարվածի հասարակական նշանակությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին վերցրած այս խուլիգանական արարքի, այլ երկու հանցագործությունների շղթայի համատեքստում, որից պարզ է դառնում, որ գործ ունենք կրկին նույն երևույթի` անպատժելիության և դրա արդյունքում մարդու կրած`տվյալ դեպքում նյութական կորստի հետ:

Արտակի գործողությունների արդյունքում մարդ չի մահացել: Սակայն իր բնույթով, պատճառահետևանքային կապերով այն ոչնչով չի տարբերվում հունիսին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի դեպքերից, որոնց հետևանքով սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: «ՎԱԶ 2106»-ի վարորդը Արտակ Գևորգյանի կողմից չի գնդակահարվել, ըստ էության, միայն հնազանդվելու և զենքի սպառնալիքի տակ ավտոմեքենան ինքնակամ հանձնելու բավարար խելամտություն ունենալու պատճառով: «Հարսնաքարում» իր բանդիտներին մարդ ծեծելու արտոնությունը, ուղղակի թե անուղղակի, տվել էր հայտնի օլիգարխ, ՀՀԿ ական Ռուբեն Հայրապետյանը, այս դեպքում` իր որդուն նման խուլիգան է սարքել կայացող օլիգարխ, կրկին ՀՀԿ-ական և կրկին պատգամավոր Նահապետ Գևորգյանն ով իր կոպտությամբ ու բռիությամբ նույնիսկ գերազանցում է Հայրապետյանին:

Այս դեպքից հետո արդեն ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը վերածվում է հանցագործությունների բուծարանի, և անկախ ամեն ինչից չի կարող խուսափել դրա քաղաքական պատասխանատվությունից: Նահապետ Գևորգյանը նույնչափ արհամարհել է յուրայինների գործողությունների համար պատասխան տալու մասին կուսակցության ղեկավարի, երկրի նախագահի հորդոր-պահանջը, որքան Ռուբեն Հայրապետյանը: Սակայն վերջինս գոնե հրաժարական տվեց` այդպիսով գոնե տեղի ուենցածի համար բարոյական պատասխանատվությունը վերցնելու քաջություն ունենալով: Ի՞նչ է անելու ըստ այդմ Նովոն, ով մանդատից հրաժարվելու գուցե ավելի ծանրակշիռ պատճառ ունի, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե թիկնապահի, այլ իր իսկ դաստիարակած որդու և նրա համար ուղղակի ունեցած պատասխանատվության մասին:

Սա այն դեպքն է, երբ որևէ տարբերակում հնարավոր չէ դնել. հնարավոր չէ շարունակել կենտրոնանալ միայն Ռուբեն Հայրապետյանի վրա` ելնելով միայն այն բանից, որ նրա գործոնի ազդեցությամբ տեղի ուենցած հանցագործության հետևանքով մարդ է սպանվել, Նովոյի դեպքում` ոչ:  Այս տեսակետից թե հրաժարական տալու և թե առհասարակ իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվություն կրելու հանրային պահանջը պետք է ներկայացնել նաև այս դեպքի հետ կապված, որովհետև  միայն այս դեպքում է, որ Վահե Ավետյանի սպանությամբ սկսված հանրային շարժումը իմաստ ու տարողություն կունենա:

Մեկնաբանություններ (9)

GAYANE
HIMA KAROX E AMBOXJ AZGAJIN JOXOV@ HRAJARAKAN TA ; VOR MEK@ HRAJARAKAN TA; MEC MAS@ NUJN VICHAKUM EN
Genadi
Qani es erkri nman mardkanc cerqerum e, Vahe Avetyani nman depqer eli klinen
9rd aliq
Sa anhandurjeli a ! CHI kareli handurjel !! Mi ban petq a arvi !!! Arden VERJ !!!!
Совет
Ai ete varordin spaner heto goxanar, iskuin hair@ hrajarakan kdar, baiz inchu spasel?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱՆՊԱՅՄԱՆ հրաժարական պիտի տա: ԱԺ-ի պատգամավորը Հայ ազգի ներկայացուցիչն է,ուստի նա պիտի լինի նաև ազգի բարոյական կերպարի ներկայացուցիչը (role model): Այսպիսի «պատգամավորները» ԱԺ-ում տեղ չպիտի ունենան: ՀԳ. ՀՀԿ-ն կործանվող նավ է. ինչքան խլամ-անպիտանի բեռ կա խցկել են վրան:
GALUST
ԱԺ -ն պպզողներից պետք է ազատվի ,,հոգնել ենք սրանց մասին կարդալուց.
Գեւորգ
Հոդվածի հեղինակին շնորհակալություն ! Այն ավելացնում է դառը մտահոգությունը մեր ապագայի նկատմամբ: Ժողովրդը ոտից գլուխ անարխիայի մեջ է թաղված: Հիշենք հայտնի ֆիլմից՝ «Ծո էսի կտեսնիս? (մաուզերը հանելով)» հատվածը: Ինչն է փոխվել մեր էության մեջ? Մենք սովորել ենք փառաբանվել եզակի անհատներով, բայց չնկատել համատարած գռեհկությունն ու անսանձ լպիրշությունը բոլոր հնարավոր մակարդակներում: Այստեղ է մեր անցյալ ու ներկա դժբախտությունների հիմնական պատճառն իմ կարծիքով: Մեկին թագավոր են կարգել, աջ ու ձախ կեղեքել ու ստորացնել է հպատակներին, մինչեւ այն աստիճան որ գնացել հարեւան հզոր գայլին առաջարկել են, որ սրան մորթի, իրենց էլ հավերժ ծառա դարձնի: Այսինքն՝ ստրկությունն ուրիշին գերադասել են սեփական թագավորությունից! Քրքրեք պատմությունը որպիսզի նման օրինակ գտնեք ուրիշների մոտ: Ներկա իշխանավորներն աչքները որ բացեն, կտեսնեն որ այդ օրին են հասցրել: Ամեն ինչի վրա թքող հեռացող մարդկանց քանակը (բնական պրոգրեսիայի կանոնով աճող) միթե բավարար չէ այդ հասկանալու համար: ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՊԱՐՈՆՆԵՐ! ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋ ՄԻ ԱՎԵԼԱՑՐԵՔ ՀԱՅ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ Ը:
steve
Անուշ երկիրը լցրել են հաբռգած լածիրակներով, ժողովրդի վզի բեռը որ դնեն ժայռի վրա, ժայռը չի դիմանա
Poxos
PARAP EQ MNACEL HA? DUQ BAN U GORC CHUNEQ? DZER NMAN BAMBASCHINER@ QANDUM EN MER ERKIR@ NOVOIN HANGIST TOXEQ HERIQA SUT USXAL LURER TARACEQ AMOTAAAAAAAAAAAAA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter