
Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)
Հունիսի 12-ին՝ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շրջափակեցին Ազգային Ժողովի շենքի մուտքերը՝ փորձելով խոչընդոտել այնտեղ գտնվող Կառավարության անդամների ելումուտը, ոստիկանությունը ուժ եւ հատուկ միջոցներ կիրառեց։
Բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։ Ոմանք տեղում են բուժօգնություն ստացել, ոմանք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ըստ Առողջապահության նախարարության՝ բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել