HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարը

Այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, այցի շրջանակներում  գեներալ-լեյտենանտ Մ. Հարթլինգին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Կոսովոյում ամերիկյան զորախմբի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանը, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստմանը, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի կողմից կազմակերպվող բազմազգ զորավարժանքներին հայ խաղաղապահների մասնակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ կողմերը երկուստեք արձանագրել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը և զարգացման հեռանկարները:

Գեներալ-լեյտենանտ Մ.Հարթլինգի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ներկա գտնվել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական հերթապահության կազմակերպման վարժանքին, ինչպես նաև արտերկրում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կողմից իրականացվող առաքելության տարրերի ցուցադրությանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter