HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին: Այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը։

«Ողջունելով Նինա Հաչիգյանին ՝ նախագահը կարևորել է նրա այցը Հայաստան և ընդգծել համայնքային մակարդակում սերտ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության նոր հնարավորություններ գտնել, ինչպես նաև որպես քույր քաղաքներ համագործակցությունն առավել ակտիվացնել:

Ընդգծվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը և գործնական քայլերի ակտիվացումը:

Երկուստեք կարևորվել է օրերս կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակում ընդունված համատեղ հայտարարությունը, որով ուրվագծվել է գալիք տարում երկկողմ կապերի խորացման տեսլականը՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով ռազմավարական գործընկերության:

Անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter