HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Նահապետ Գևորգյանի «Մերսեդես Ջի»-ն ոստիկանները տարան

Երևանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում մոտ երկու ժամ առաջ ոստիկաններ էին հավաքվել: Հարակից շենքերի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ 6 ժամից ավելի է՝ մեծ թվով ոստիկաններ նշված վայրից փորձում են ոստիկանություն տեղափոխել մայթին կայանված «Մերսեդես Ջի» («Յաշիկ») մակնիշի 005 ՕՕ 05 համահամարանիշի ավտոմեքենան:

Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանին (մականունը՝ «Արմավիրցի Նովո»):

Ոստիկանները նշված շենքը հսկել են թե փողոցի և թե բակի կողմից:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ քիչ առաջ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ավտոմեքենան տեղափոխեցին ոստիկանության հատուկ պահպանման տարածք:

Շամշյանի ունեցած տվյալներով՝ այս ամենը պայմանավորված է նախորդ գիշեր տեղի ունեցած միջադեպով, որի շրջանակներում իբրեւ գլխավոր հերոս շոշափվում է պատգամավոր Գևորգյանի որդու՝ Արտակ Գևորգյանի անունը: Վերջինս, ըստ տեղեկությունների, գինովցած և զենքի սպառնալիքով ավտոմեքենա էր առևանգել:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (5)

es em
ibr incha nkarel shamshyan@, parapa mnacel,hamel Navo chi NOVOYA
drizzlebrain
Շամշյանն էդ իրավունքը վաստակել է, որ ինչ ուզի-նկարի, լավ է արել; իսկ էդ հաբռգած այլանդակներն արդեն հոգնեցրել-զզվեցրել են բոլորին, և մեր երկիրն այլևս չի կարող դիմանալ դրանց ծանրությանը...իսկ մականունները մեծատառով գրելը անձի կարևորության չափանիշ չեն, ում է պետք, թե ինչ է, մանավանդ որ նյութում գրված է այնպես ինչպես առաջարկվող ուղղման մեջ...
nan
shamshyan@ iran korcrela arden harevannerica harc u porc anum, animast nkarnera vochinch chasox,isk ete mardik mecatarov en makanun grum urem harganq aveli meca , shamyshyan@ vor 100 tariel apri et mardu mek orva harganq pativ@ erbeq chi kara vastaki
GOR
Novon enqan harganq uni u pativ, ira hamagyuxacineri tikunqin misht e exel kangnac, et mard@ partavaor chi vordu poxaren patasxan ta, hetoel asem vor hankarc et harganq u pativ@ kangnec shamshyan@ myus achqicel kzrkvi,
Դիանա
Հարգանք պատվից խոսացողը, երևի արժանապատիվ սկզբունքով ապրող ժառանգներ կդաստիարակեր, ոչ թե հասարակաթյանը կպարտադրեր իր լրճկված լակոտի հանցագործ ամբիցիաները: Որբանոցում մեծացած Շամշյանը էդ հարգանք պատիվը իր աշխատանքով ու մարդակային որակներով է վաստակում, ի տարբերություն այդ ջերմոցային պարազիտների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter