HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս-Խնձորեսկ ճանապարհին ավտովթարի հետևանքով մարդ է զոհվել

Հունիսի 13-ին` ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Դ., ծնված 1972 թ.) և «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ.)․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայի հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 2010 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության աշխատակիցներին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ն.Դ.-ի դին տեղափոխել դիահերձարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter