HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Մանուկյանը դատապարտվել է տուգանքի՝ 400 հազար դրամի չափով

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։

Դատարանը մեղավոր է ճանաչել Վազգեն Մանուկյանին և դատապարտել տուգանքի՝ 400 հազար դրամի չափով։ Այս մասին տեղեկանում ենք Վազգեն Մանուկյանւ ֆեյսբուքյան էջից։

«Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։ Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter