HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ համակարգերում պետությունը կանցնի ամպային լուծումների

Կառավարության հունիսի 14-ի նիստում հաստատվել է ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի  ընդունմամբ ՀՀ կառավարությունը հայտարարում է ամպային լուծումների քաղաքականության ներդրման հանձնառություն ստանձնելու մասին: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Որոշման համաձայն՝ հանրային իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն առաջնայինը ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման (back up) և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար:

Ըստ նախարարության՝ ամպային լուծումների կիրառությունը նպաստելու է նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանն ու անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։

Նախագծով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սահմանված ժամկետներում  պետք է՝

  • իրականացնի վերլուծություն և ներկայացնի օրենսդրական նախաձեռնությունների կամ փոփոխությունների միասնական փաթեթ,
  • մշակի «Ամպայինն առաջինը» քաղաքականության ներդրման համապարփակ ծրագիր և գործողությունների պլան-ժամանակացույց,
  • մշակի ամպային տիրույթում տեղակայվող կայքերի և տեղեկատվական համակարգերի նկատմամբ անվտանգության նվազագույն պահանջներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter